ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում և առաջիկա մեկ տարվա ընթացքում կկողմնորոշվի իր հետագա կարիերայում, հայտնում է championat.com-ը։
«Հաջորդ մրցաշրջանում կմնամ ՊՍԺ-ում, իսկ ապագայի մասին որոշում կկայացնեմ միայն 2024 թվականին։ Մեկ տարում շատ բան կարող է տեղի ունենալ, հատկապես՝ ՊՍԺ-ում»,-ասել է Մբապեն։
Մինչ այս լուրեր էին շրջանառվել, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել փարիզյան ակումբի հետ պայմանավորվածությունը։