Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում (Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան) մահացել է ադրբեջանական «Մոդերատոր» կայքի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Զուլֆուգար Հուսեյնզադեն։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Զուլֆուգար Հուսեյնզադեն մահացել է Քարվաճառի (Ազ․ Քալբաջար) իր «հայրենի» Ապահեն (Բաշլիբել) գյուղում։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լրագրողը 52 տարեկան էր, և նախնական տվյալներով՝ մահացել է սրտի կաթվածից։