Էկվադորում 76-ամյա Բելլա Մոնտոյան մահացել է օրեր անց այն բանից հետո, երբ նա վերակենդանացել էր սեփական հուղարկավորության ժամանակ, հայտնում է BBC-ն։
Առաջին անգամ կինը մահացած էր հայտարարվել հունիսի 9-ին՝ ինսուլտի և սրտի կանգի կասկածանքով հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ անց։ Նա վերակենդանացել էր այն ժամանակ, երբ պառկած էր դագաղի մեջ և հարազատները նախապատրաստվում էին հրաժեշտի արարողությանը:
Մոնտոյային կրկին տեղափոխել էին հիվանդանոց։ Էկվադորի առողջապահության նախարարությունը նույնպես ստուգումներ էր սկսել բժիշկների նկատմամբ, ովքեր գրանցել էին նրա մահը։
Կինը կրկին մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մահվան պատճառ է նշվում իշեմիկ ինսուլտը։
«Այս անգամ մայրս իսկապես մահացավ։ Իմ կյանքը երբեք նույնը չի լինի»,- ասել է Մոնտոյայի որդին՝ Ժիլբերտ Բարբերան: Կնոջ դին արդեն հասցրել են նույն թաղման բյուրոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էկվադորում կինը վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ։ Երբ դագաղի կափարիչը բացել էին դիակը հուղարկավորության նախապատրաստելու համար, կնոջ որդին և մյուս հարազատները տեսել էին, որ նա կենդանության նշաններ է ցույց տալիս։
Թուրքիայում հերքել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Անկարա տեղափոխվելու լուրը
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Թուրքիա տեղափոխման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։ Ավելի վաղ...