Հայաստանի թիմը Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը անհատական հաշվարկում գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ, ինչի շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
Լավագույն եռյակը գլխավորել է Հայաստանի թիմն է, երկրորդ տեղում Նիդերլանդների թիմն է։ Ադրբեջանի թիմը գրավել է 3-րդ տեղը։