Փոլ Մաքքարթնին պատրաստվում է թողարկել լեգենդար «The Beatles» խմբի «նոր և վերջնական» երգը, որի ձայնագրման համար օգտագործվում է արհեստական ինտելեկտ։ «The Symbbol»-ի փոխանցմամբ` այս մասին նա խոսել է «BBC Radio 4»-ին տված հարցազրույցում։
Ըստ Մաքքարթնիի՝ ձայնագրությունը գրեթե պատրաստ է և այժմ վերջնական մշակման փուլում է։ Երաժիշտը նաև խոստացել է, որ երկրպագուները կկարողանան լսել հանգուցյալ Ջոն Լենոնի ձայնը, այն հին ցուցադրությունից հանելու համար օգտագործվել է նեյրոնային ցանց:
Ենթադրաբար «նոր և վերջին» երգը կլինի «Now And then»-ը, որը Լենոնը ձայնագրել է մահից կարճ ժամանակ առաջ։ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ երգը թողարկելու գաղափարն իր մոտ ծագել է «The Beatles. Get Back» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը թողարկվել է 2021 թվականին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի կողմից։