Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը բրիտանացի գործընկեր Ջեյմս Քլևերլիի հետ պայմանավորվել է «համագործակցության մասին` տարածաշրջանում խաղաղության համար» մասին, հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի շրջանակներում:
«Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև բարեկամական հարաբերությունները և քննարկել դրանց ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը։ Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված համագործակցության հետագա ամրապնդումը»,- նշվում Է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: