Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի ստորագրումը հասանելիության սահմաններում է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին:
«Մեծ Բրիտանիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճմանը, խաղաղությանն ու անվտանգությանը։ Պատմական խաղաղության պայմանագրի ստորագրումը հասանելիության սահմաններում է»,—Twitter-ում գրել է Քլևերլին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 22-ին Լոնդոնում Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել իր բրիտանացի գործընկեր Ջեյմս Քլևերլիի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են «համագործակցել տարածաշրջանում խաղաղության համար»։