Միացյալ թագավորության քաղցկեղի հետազոտության անկախ կազմակերպության անդամները որովայնի խոռոչի քաղցկեղի մի քանի ախտանիշ են նշել, հայտնում է Daily Express–ը։
Ըստ բժիշկների՝ այն քաղցկեղի «ամենահանգիստ» տեսակներից մեկն է։ Ուռուցքը սկսում է զարգանալ հյուսվածքի բարակ շերտի վրա, որը գտնվում է որովայնի ներքին մասում:
«Ենթադրվում է, որ որովայնի քաղցկեղը շատ հազվադեպ է հանդիպում։ Աշխարհում տարեկան մեկ միլիոնից միայն յոթ մարդու մոտ է նման դեպք գրանցվում։ Այնուամենայնիվ, այս թվերը կարող են սխալ լինել»,–ասվում է հետազոտության մեջ։
Ըստ հետազոտության՝ անընդհատ փքված որովայնը, պարբերաբար բնույթ կրող փորկապություն կամ լուծը, որովայնի հաճախակի ցավը, ներսից «պայթելու» զգացումը, ինչպես նաև ախորժակի կորուստը այն ախտանիշներն են, որոնք կարող են վկայել որովայնի քաղցկեղի զարգացման մասին։