ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Պապիկյանի՝ 2022 թվականին Կանզաս կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները, որպես համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղություններ են նշվել արհեստավարժ սերժանտական համակարգը, խաղաղապահություն, ռազմական բժշկությունը, կիբեռանվտանգությունը, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակումը։
Ամերիկացի հյուրերը Հայաստան են ժամանել մասնակցելու Հայաստանի և Կանզասի միջև համագործակցության 20-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է ՊՆ-ն։