Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլոր հարցումներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ։
«Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ըստ անհրաժեշտության, ՀՀ ԱԳՆ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՌԴ Ռոստովի մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 6-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...