Լատվիան դադարեցնում է բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսներին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Twitter»-ում հայտնել է Բալթյան Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Լատվիան չի տրամադրի մարդասիրական կամ այլ տեսակի վիզաներ»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ «Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանի անցման սահմանափակումները, որոնք ներդրվել են 2022 թվականի սեպտեմբերին, չեն փոխվի»։
Բացի այդ, հավելել է Ռինկևիչսը, ուժեղացվել է սահմանային անվտանգությունը, և Լատվիան, Լիտվան և Էստոնիան սերտորեն համակարգում են սահմանային անվտանգության հարցերը Ռուսաստանի և Բելառուսի հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն՝ խոստանալով, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։