Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում հայ ըմբիշ Յուրիկ Հովեյանը (63 կգ) հաղթել է ադրբեջանցի Ֆարահիմ Մուստաֆաևին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հովեյանը 8։5 հաշվով հաղթեց Մուստաֆաևին և դուրս եկավ Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ։
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում կանցկացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։