Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը հաղթանակներ են գրանցել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Արթուր Բազեյանը հաղթանակ է տոնել՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ, Գուրգեն Մադոյանը նույնպես Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում է։
Գուրգեն Մադոյանը մեծ առավելությամբ հաղթել է էստոնացի Պավել Կամանին։ Արթուր Բազեյանը մրցել է Լատվիայի ներկայացուցիչ Մատվեյ Պրոկուդիինսի հետ և հաղթել 4։0 հաշվով։
Հայ բռնցքամարտիկներից հունիսի 26-ին երկրորդ հաղթանակն է տարել ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Վերջինս Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում մենամարտել է սերբ Վլադիմիր Միրոնչիկովի հետ և տեխնիկական նոկաուտով կամային հաղթանակ է տարել մենամարտի վերջին րոպեներին: