Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Արցախում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։
«Ադրբեջանցի զինծառայող Ալի Բակիրովը վիրավորվել է Ղարաբաղում հայկական կողմից բացված կրակի հետևանքով։ Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։