Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ հաղորդագրություն է տարածել, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարությունից։
«Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
իր հերթին՝ Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։