Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրել, քան նույն ինքը՝ Փաշինյանը, հարցը Փաշինյանն է։ Արցախի հարցում ես միակն եմ, որ ունի հստակ կեցվածք և պատգամ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցելության շրջանակում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՀՅԴ պաշտոնական կայքը։
Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ Մակրոնը վերահաստատել է իր վճռականությունն Արցախի հարցով՝ ասելով, որ միակն է միջազգային ընտանիքի մեջ, որ այս օրակարգի կրողն է։
«Առաջին անգամ է, որ Հայաստանում իր դեսպանատուն ռազմական կցորդ եմ ուղարկել, որը պետք է, ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք, առավելագույնը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։