Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն և միջին կենսաթոշակները կբարձրանան, այսօր կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը 31,600 հազար դրամից կդառնա 36 հազարի, միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 տոկոսով՝ 46 100 դրամից հասնելով 49 700 դրամի, իսկ զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87 590 դրամից կհասնի 91 600 դրամի։
Մանրամասները՝ տեսանյութում։