Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Տուժած Ա. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թարմացված․
Տուժած քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.), ով հոսպիտալացվել էր Երևանի «Էրեբունի» ԲԿ, մահացել է: