Բակտերիալ վարակով հոսպիտալացված Մադոննան դուրս է գրվել հիվանդանոցից, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «CNN»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 64-ամյա երգչուհուն մասնավոր շտապօգնության մեքենայով տեղափոխել են Նյու Յորքի իր տուն, երգչուհին իրեն լավ է զգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երգչուհի Մադոննան ծանր բակտերիալ վարակով հոսպիտալացվել է և մի քանի օր գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հանկարծակի հիվանդության պատճառով Մադոննայի համերգները, ներառյալ արտասահմանյան շրջագայության նախապատրաստումը, դադարեցվել են։