Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն ստացել է Բրիտանական կայսրության շքանշան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«Ինձ համար մեծ պատիվ է Ուելսի արքայազնի կողմից Բրիտանական կայսրության շքանշան ստանալը։ Շատ յուրահատուկ առավոտ՝ շրջապատված այդքան անհավանական և ոգեշնչող մարդկանցով»,- գրել է նա։
Բեյլի վերջին ակումբը եղել է ամերիկյան «Լոս Անջելեսը»։ Նա խաղացել է նաև «Սաութհեմփթոնում», Լոնդոնի «Տոտենհեմում»։ Մադրիդի «Ռեալի» կազմում նա դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում։
Բեյլն Ուելսի հավաքականի կազմում անցկացրել է 111 հանդիպում՝ դառնալով 41 գոլի հեղինակ։ 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ուելսի ընտրանին չի կարողացել դուրս գալ խմբից։
Ֆուտբոլից հեռանալուց հետո Բեյլն սկսել է պրոֆեսիոնալ գոլֆիստի կարիերա։
Ծանրորդ Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն,...