Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, հայտնել է Փրկարար ծառայությունը։
Հայտնի է, որ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով։