Ռուս երգիչ, երաժշտական պրոդյուսեր Ֆիլիպ Կիրոկորովը ժամանել է Երևան, նա Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել։
«Ինչպիսի գեղեցկություն։ Ես Երևանի կենտրոնում եմ։ Տեսեք այս գեղեցկությունը։ Իմ արձակուրդները սկսվեցին այս անհավանական երկրից, այս գեղեցկագույն քաղաքից։ Ինչպիսի եղանակ, ինչպիսի գեղեցկություն և նոր արձակուրդներ՝ իմ մտերիմների և ընկերների շրջապատում։ Որքան հիանալի է, երբ կյանքը հիասքանչ է, ապրելը՝ ևս»,-Instagram-ում հրապարակած տեսանյութում ասել է Կիրկորովը։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ծննդյան տարեդարձի է ներկա եղել։ Դատելով հայ դիմահարդար Նատալի Տոնոյանի Instagram-ի հրապարակումներից՝ խոսքը նրա ծննդյան օրվա մասին է։
Դիմահարդարը տեսանյութ է հրապարակել, որտեղ Կիրկորովը շնորհավորում է նրա ծննդյան օրը։ Երգիչը տեսանյութ է հրապարակել նաև հայ երգչուհի Սիրուշոյի «Pregomesh» բրենդի խանութ-սրահ այցելության մասին, որտեղ նրան արծաթե վզնոց են նվիրել: Կիրկորովը նշել է, որ Սիրուշոն փայլուն կերպով է ներկայացրել է Հայաստանը Բելգրադում կայացած «Եվրատեսիլ-2008»-ում:
«Մեծ բարևներ փոխանցեք նրան», – ասել է երգիչը և շնորհակալություն հայտնել նվերի համար: