Ադրբեջանում մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատավարություն է սկսվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայ զինծառայողները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի խախտման» և այս երկրի տարածքում «ահաբեկչական հարձակում ծրագրելու» մեջ։
Մայիսի 26-ին Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր մարտական դիրքեր սնունդ առաքող երկու զինծառայողների հետ կապի կորստի մասին։ Նույն օրը ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա ադրբեջանական սահմանային ծառայությունը հայտարարել էին, որ «հայկական կողմը ներթափանցելու դիվերսիոն փորձ է կատարել, երկու հայ զինծառայող կալանավորվել է»։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարել էր միջդիրքային ճանապարհին ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենայի հայտնաբերման մասին, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Մայիսի 27-ին Պետական սահմանային ծառայությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էին հայ զինծառայողներին կալանավորելու և «հետաքննությանը որպես կասկածյալ ներգրավելու մասին»։
Մայիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ ադրբեջանական զինված խումբը խախտել է Հայաստանի սահմանը և առևանգել երկու զինծառայողի, որոնց հետ կապը կորել էր մայիսի 26-ին։ Մայիսի 28-ին ադրբեջանական դատարանը կալանավորել էր Հովագիմյանին և Ղազարյանին։
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Արցախի հայաթափումից հետո մոտ կես տարի Ստեփանակերտում մնալուց հետո ՀՀ տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել...