Հուլիսի 9-ին Վլադիմիրում առաջին անգամ կանցկացվի հայկական ծիրանի տոնին նվիրված փառատոն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
«Հայ մշակույթի կենտրոնի տարածքում անցկացվող փառատոնի ծրագիրը ներառում է մարզի ազգային համայնքների ստեղծագործական թիմերի տոնական համերգ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, ֆլեշմոբներ, ազգային հայկական խոհանոցի և ծիրանի համտեսում»,- ասվում է հայտարարությունում։
Մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ այս տոնի ավանդույթները վերաբերում են Նոյի մասին աստվածաշնչյան պատմությանը, որի տապանը կանգ է առել Հայաստանում։
«Ըստ ավանդության՝ Նոյն Արարատ լեռան վրա ծիրանի կուտ է գտել, տնկել ու աճեցրած ծառից դուդուկ է փորագրել, որով սիրում էր նվագել։ Այս գեղեցիկ պատմությունը հիմք է հանդիսացել ընկերության, զվարճանքի և մարդկանց համախմբման տոնի»,- եզրափակել է մամուլի ծառայությունը։
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարը հայտարարել է Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ցանկության մասին
Սիրիայի իշխանությունները պատրաստ են ռազմավարական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ մի շարք ոլորտներում, Դամասկոսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի...