Լայնածավալ ռազմական գործողությունների հավանականություն Ադրբեջանական կողմից միշտ էլ կա, Armenia Today-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նրա մեջբերմամբ՝ Ադրբեջանական կողմը մշտապես այդ թեման շահարկում է, և դա միայն օդում խոսակցություն չէ։
«Ադրբեջանը կարող է դա անել ինչ-որ պահի թ՛ե բանակցային սեղանի մոտ, թե՛ ընդհանրապես՝ ինչ-որ բաներ ստանալու համար»,- ասաց Վրթանեսյանը՝ նշելով, որ դա կարող է նաև լինել հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ։
Մյուս կողմից նույն Ադրբեջանը փորձում է թուղթ ու գրիչով հասնել Արցախի ՊԲ-ի լիակատար կազմալուծմանը։ Այսինքն անկախ ամեն ինչից իրենք վտանգ տեսնում են իրենց համար։ Չնայած իր թուլացած վիճակի՝ ՊԲ-ն միևնույն է, իրենց համար մնում է գործոն ու իրենց պլաններին միևնույն է՝ խոչընդոտում է։ Մյուս կողմից Հայաստանը ներկայացնող այս իշխանական խմբակը որևէ կերպ որևէ դիմադրություն այս գործողություններին ու սպառնալիքներին ցույց չի տալիս։
«Իրականում այնտեղ նաև ռուս խաղաղաահներն են, որոնք նույնես շրջափակված են, կարելի է ասել՝ պաշարված։ Ամեն դեպքում ՌԴ-ի համար սա կողքից, փոքր մի կոնֆլիկտ է՝ հաշվի առնելով, որ նա իր ողջ ռեսուրսները կենտրոնացրել է ուկրաինական կոնֆլիկտի վրա, մյուս կողմից էլ՝ հենց Նիկոլ Փաշինյանն է առիթ տալիս ռուսներին խուսափել դաշնակցային պարտավորությունները կատարելուց, թեկուզ հենց հակառուսական սադրանքներով, հայտարարություններով, գործողություններով և այլն։
«Ի վերջո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվում էին Արցախում, ՊԲ-ն 20 000 հոգի էր, իսկ հիմա Արցախի բանակի թվաքանակը խիստ կրճատվել է և պարզ է, որ 2 500-3 000 խաղաղապահն ու օժանդակ անձնակազմը չի կարող կատարել այն ֆունկցիան, որը ժամանակին կատարում էր 20-25 000-անոց Պաշտպանության բանակը։ Դա ֆիզիկապես անհնարին է»,- ասաց Վրթանեսյանը։
Հարցին, թե արդյո՞ք էսկալացիայի վտանգ կա նաև ՀՀ ուղղությամբ, Վրթանեսյանն ասաց, որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում, հետևաբար, քանի դեռ հայկական կողմում այս իշխանություններն են, այդ վտանգը միշտ էլ կա։
Մանրամասները՝ տեսանյութում։