ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 200 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», գրում է Chempionat.ru-ն՝ հղում անելով El Chiringuito TV-ին։
Նշվում է, որ լրագրող Խոսե Պեդրերոլը բացահայտել է «Ռեալի» ծրագիրը։
«Նրանք պատրաստվում են սպասել այն պահին, երբ Մբապեն կրկին կհրաժարվի երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Մադրիդցիները բանակցություններ չեն սկսի ՊՍԺ-ի հետ։ Մբապեի մայրը կհաստատի, որ պայմանագիրը չի երկարաձգվի, և դրանից հետո «Ռեալը» կփորձի «փրկչի» դերում հանդես գալ։ Այժմ արդեն 200 մլն եվրոն պատրաստ է»,- ասել է Պեդրերոլը։
Բացի այդ, լրագրողը նշել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն համաձայնության է եկել Մբապեի հետ, ըստ որի՝ 2024-ի ամռանը ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվելի «Ռեալ»։