Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման վտանգի մեջ մնալ, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Համաձայն ԶԼՄ-ի տվյալների՝ եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում՝ ծեփածածկերի պոկված մասեր:
Թոմարզայի բնակիչներից մեկը նշել է, որ եկեղեցին այժմ լքյալ վիճակում է, վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ:
«Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնվի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Հին ժամանակներն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որն անպայման պետք է տեսնես տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ եկեղեցին կվերականգնվի նախքան փլուզվելը:
Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 1837-ին, իսկ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո օգտագործվել է որպես պահեստ և կինոթատրոն: