ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության ժամանակ Հայաստանի տարածքը որպես Ադրբեջան ներկայացնելը տարածքային պահանջատիրության քարոզ է անվանել, Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն. Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան։ Հիվանդ պատրանքներն ու բացահայտ թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- ասցած է հայտարարությունում, որին կից ներկայացված է համապատասխան լուսանկար։
ՀՀ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները ֆրանսիացի գործընկերներին շնորհավորել են պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ։Պապիկյանը Ֆրանսիայի...