Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հուլիսի 6-ին ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով քաղաքացիական անձանց վրա։ Ավելի ուշ ներկայացվել է հարցում, համաձայն որի ՀՀ քաղաքացիների շուրջ 77 տոկոսը հավանական է համարել ադրբեջանական ագրեսիան առաջիկա ամսին։
Հուլիսի 5-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։