Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Հուլիսի 6-ին ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով քաղաքացիական անձանց վրա։ Ավելի ուշ ներկայացվել է հարցում, համաձայն որի ՀՀ քաղաքացիների շուրջ 77 տոկոսը հավանական է համարել ադրբեջանական ագրեսիան առաջիկա ամսին։
Հուլիսի 5-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։