Հայ պատանի ըմբիշներից երեքը դուրս են եկել Հունգարիայի Կապոսվար քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության եզրափակիչ, հաղորդում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
«44 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 48 կգ Բալաբեկ Մարկոսյանը, 62 կգ Եղիշե Մոսեսյանը դուրս են եկել եզրափակիչ, իսկ 38 կգ Վլադիմիր Գալինսկին, 57 կգ Դավիթ Դավթյանը, 68 կգ Պապիկ Ներսիսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան հայտնել է նաև մասնակիցների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև՝
Ազատ ոճ
38 կգ Վլադիմիր Գալինսկի
38 կգ Պապիկյան Էրիկ
41 կգ Սուրեն Իշխանյան
44 կգ Սարգիս Մարտիրոսյան
48 կգ Բալաբեկ Մարկոսյան
52 կգ Գարիկ Ներսեսյան
57 կգ Վարդան Ազարյան
57 կգ Դավիթ Դավթյան
62 կգ Արթուր Մկրտչյան
62 կգ Եղիշե Մոսեսյան
68 կգ Պապիկ Ներսիսյան
85 կգ Լաերտ Մովսեսյան
Հունահռոմեական ոճ
38 կգ Ռազմիկ Գևորգյան
38 կգ Դավիթ Բաղումյան
41 կգ Գառնիկ Մանուկյան
44 կգ Մարատ Աճեմյան
48 կգ Արեստակ Եփրեմյան
52 կգ Էմին Ֆահրադյան
52 կգ Հայկ Տիգրանյան
57 կգ Աշոտ Խալաթյան
57 կգ Ջանես Նազարյան
62 կգ Արամ Սարգսյան
62 կգ Գևորգ Նավասարդյան
68 կգ Ռոման Ուսոյան
75 կգ Ալեքսան Շալջյան
85 կգ Պետրոս Բաղրամյան