ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին հուլիսի 8-ի տեղեկագրում հայտնել է Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտման մասին։
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Հուլիսի 7-ին ԱՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 6-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...