Մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Պետրոս Բաղրամյանն արծաթե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ Մ15 ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երրորդ տեղն է գրավել։ Հունգարիայում կայացած ԵԱ-ում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ:
Հայաստանը ներկայացնող Եղիշե Մովսիսյանը (62կգ) դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր: Բալաբեկ Մարկոսյանն (48կգ ու Արմեն Պապիկյանը (44կգ) նվաճել են արծաթե մեդալներ:
Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել։