Դերասանուհի Անջելինա Ջոլին իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, մեղադրել է Ֆրանսիայում գտնվող «Château Miraval» խաղողի այգին թալանելու մեջ, գրում է RBC.ru-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Խաղողի այգին պատկանում է Nouvel ընկերությանը, որի միջոցով դերասանուհին հայց է ներկայացրել դատարան, որում հայտարարել Է Փիթի և նրա գործընկերոջ կողմից 350 մլն դոլարի պարտքի մասին:
Նշվում է, որ ավելի վաղ դերասանը մեղադրանքներ է հնչեցրել Ջոլիի հասցեին՝ փորձելով վնասել նրա հեղինակությանը, քանի որ նախկին կինը Nouvel-ը վաճառել է միլիարդատեր Յուրի Շեֆլերի «Stoli Group» ընկերությանը։
Փիթն իր հերթին «Stoli Group»-ին մեղադրել է խաղողի այգին զավթելու փորձի մեջ՝ հայտարարելով, որ «Château Miraval»-ի 60 տոկոսն իրեն է պատկանում։