Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծով խստացվում են ՀՀ խորհրդանիշներից մեկի՝ դրոշին ներկայացվող պահանջները, ԱԺ ատահերթ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
«Առաջարկվում են փոփոխություններ, որոնց համաձայն պահանջները խախտելը պատժելի կլինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե՞ տեղադրված է մեկ այլ վայրում»,- հավելեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջները։
Նա հիշեցրեց, որ 2022-ի մարտի 23-ին Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ են կատարվել, որով դրոշին ներկայացված պահանջները խախտելու վերաբերյալ վարչական պատասխանատվություն է սահմանվել, մասնավորապես տուգանք՝ 30-50 հազար դրամի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում։