ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է երիտասարդների (Մ15) Եվրոպայի 2023 թվականի առաջնության արդյունքները։
Համաձայն ներկայացված տվյալների՝
Ազատ ոճի ըմբշամարտում Եղիշե Մովսեսյանը (62 կգ) դարձել է չեմպիոն, Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյան (52 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բաղրամյանը (85 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Մարատ Աճեմյանն (44 կգ) ու Յանես Նազարյանը (57 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների (Մ15) Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը անց էր կացվում Հունգարիայի Կապոսվար քաղաքում։