Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը մինչև 2023 թվականի վերջ կարող է աճել 60 տոկոսով, TACC-ին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար, այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում։ Կարծում եմ՝ տարեվերջին մենք կհասնենք 50-60 տոկոս աճի»,- Եկատերինբուրգում «Innoprom-2023» ցուցահանդեսում հստակեցրել է Քերոբյանը։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։ Քերոբյանը մանրամասնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ 2022 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 90 տոկոսով։
«Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար, միևնույն ժամանակ, ըստ ծագման՝ երկրների ապրանքների ներմուծումն աճել է ավելի քան 50 տոկոսով»,- շեշտել էր Փաշինյանը։