Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պայմանագիրը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ նրանք տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նշենք, որ երեկ հրադադարը խախտվել է նաև Տեղ գյուղի տարածքում երկու անգամ և Իշխանասարում մեկ անգամ։ Տեղում երկու հայ զինծառայող է վիրավորվել։