«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ ՀՀ զինանշանի և օրհներգի փոփոխության վերաբերյալ քննարկում է եղել։
«Տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, նույնիսկ արդեն իսկ առկա են զինանշանի մի քանի տարբերակներ»,-գրում է թերթը։
Միևնույն ժամանակ թերթը հայտնել է, որ իշխանությունները նախատեսում են զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի ընտրված առավել հաջողված տարբերակները։ զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի ընտրված առավել հաջողված տարբերակները»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։