2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում հակառակորդի դիպուկահար կրակոցներից ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, հայտնում են ՔԿ-ից։
ՔԿ-ից հիշեցնում են, որ սույն օրը հիշյալ զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:
Նշվում է, որ կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈւ նախահարձակ գործողութունների հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։
Հուլիսի 12-ի առավոտյան՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն: Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն։