Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության հետ կապելու մտադրությունը նա՛խ Հայաստանը երկու մասի բաժանելն է, երկրորդ՝ Իրանի ու Հայաստանին կապը խզելը, Tasnim գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Շեշտելով, որ Իրանը դեմ է վերոնշյալ ծրագրին՝ նա շեշտել է Հայաստանի ինքնիշխանության կարևորության մասին։
«Այդ բոլոր օբյեկտները, ինչպիսիք են գազի, էլեկտրաէներգիայի փոխանցումը, տարանցիկ երթուղին և այլն, կարող են հեշտությամբ հասանելի լինել՝ առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման»,-նշել է նա։
Բացի այդ, Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականի խոսքով՝ եթե Նախիջևանի ու Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային կապ հաստատվի, ապա դրա արդյունքում կսահմանափակեն Իրանի կապերն արտաքին աշխարհի հետ։
«Այդ պահից սկսած մենք 15-ի փոխարեն հարևանելու ենք 14 երկրի հետ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպական մայրցամաքի հետ կխախտվի: Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի»,-հայտարարել է նա։