Արցախում բերման է ենթարկվել հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, հայտնում է Hayeli.am-ը։
Դեպքին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մինչ Բալասանյանին բերման ենթարկելը, Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը մոտ 40 րոպե խուզարկություն է կատարել նրա բնակարանում։
Մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բալասանյանը ձերբակալվել է Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված և ձեռքերը ոլորելով։ Նրա հետ ձերբակալել են նաև որդուն, եղբորը և քեռու տղային: Նշվում է, որ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատել է տեղեկությունը։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կալանավորման մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա, անհայտ են նաև կալանավորման պատճառները։