Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է ամենահետաքրքիր մշակութային իրադարձությունները, որոնք տեղի կունենան Երևանում այս հանգստյան օրերին՝ հուլիսի 15-ին և 16-ին։ Ընտրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս և միացեք մեզ:
Dilirock երաժշտական փառատոն
Դիլիջանում հուլիսի 15-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա բացօթյա ռոք փառատոն՝ տեղացի և արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ (Slavely Rosa; Hope for Dreams; Arkata; The Kindergarten; Hope for Coffee; ED9M; Sunny Matrass; Nabath; Suzie Sirak and The Shades, Սաշա Օգորոդնիկով, Keel the Barber, Jesss)։ Մասնակցության վճարը 4200 դրամ է:
Արցախցի լուսանկարչի «Ծառայություն» ցուցահանդես
Հուլիսի 17-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Դիանա Աբգար պուրակում կբացվի արցախցի լուսանկարիչ Նարինե Կարապետյանի «Ծառայություն» ցուցահանդեսը։ Այն նվիրված է Արցախին, որն արդեն ութերորդ ամիսն է, ինչ հումանիտար ճգնաժամ է ապրում։ Ցուցադրությունը պատմում է զարմանալի մարդկանց մասին, ովքեր այս դժվարին պահին անտարբեր չեն մնում իրենց ընտանի կենդանիների ճակատագրի նկատմամբ՝ զրկված իրենց տներից ու տերերից։ Ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվի հայազգի ֆրանսիացի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի «Հաչելու կղզին» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է 1910 թվականին Կոստանդնուպոլսում քաղաքային շների ոչնչացման հրեշավոր փաստի մասին։
Վարդավառ
Տիրոջ Պայծառակերպության տոնն է Վարդավառը։ Հայկական ամենամյա ավանդական տոն, որը հայտնի է փոխադարձ միմյանց ջրելու սովորությամբ։ Խորհուրդ ենք տալիս այս օրը համբերատար լինել և պատրաստ լինել թրջվելու։ Ինչպես անցավ Վարդավառն անցած տարի, դիտեք մեր հատուկ ռեպորտաժում։
Բնությունից մոդել նկարել
Հուլիսի 16-ին՝ ժամը 16:30-18:30-ը Մամա Ջան ռեստորանում (Սպենդիարյան 5) տեղի կունենա բարեգործական սեմինար բնությունից մոդել նկարելու՝ հօգուտ պատերազմի զոհերի։ Վարպետության դասը կվարի Նաստյա Վայգաչովան։ Տեղերի քանակը սահմանափակ է, նվիրատվությունը՝ 2500 դրամ, իսկ կամավորների և պատերազմից տուժածների համար մասնակցությունն անվճար է։
Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում։