Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. հուլիսի 15-ին՝ ժամը 09:50֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը։
Հուլիսի 14-ին Արցախի ՊՆ-ն հայտնել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի ԶՈւ-ն ժամը 11:00-ի սահմաններում Շուշիում 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ էր կիրառել։ Ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կիրառել էր 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 19։20-ի սահմաններում արդեն կրակ էր բացել Մարտունու շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...