ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
«Հուլիսի 16-ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք, կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հուլիսի 15-ին Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։
Հուլիսի 16-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։