Ռուսաստանն այսօր պաշտոնապես ծանուցել է Թուրքիային և Ուկրաինային, ՄԱԿ-ի քարտուղարությանը հացահատիկի գործարքի երկարաձգման դեմ իր առարկության մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շուտով կհրապարակվի ԱԳՆ-ի հայտարարությունը ռուսական դիրքորոշման վերաբերյալ մանրամասն բացատրություններով», – ասել է նա:
Հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանի հիմնական պահանջներից է այն, որ Սևծովյան նախաձեռնությունը կնքվել է գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 22-ին, և բացի Ուկրաինայից սննդամթերքի արտահանումից այն նախատեսում էր ռուսական մի շարք պայմանների կատարում, որոնք, սակայն, սաբոտաժի են ենթարկվել։
Ռուսաստանի պահանջներից է նաև այն, որ «Россельхозбанк» մեկ տարի է չի վերամիացվել SWIFT-ին։ Չի աշխատում նաև Տոլյատի-Օդեսա ամոնյակային խողովակաշարը, և հունիսին այն «ամբողջությամբ պայթեցվել է Կիևի կողմից վերահսկվող տարածքում»։
Պահանջների մեջ նշվում է, որ Ուկրաինայից սննդամթերք չի արտահանվել Աֆրիկայի և Ասիայի ամենաաղքատ երկրներ, չնայած գործարքն ի սկզբանե կնքվել է համաշխարհային պարենային ճգնաժամից խուսափելու համար։ Բացի այդ, նավերի անցման մարդասիրական միջանցքն Ուկրաինան օգտագործել է Սևաստոպոլի վրա հարձակումների համար և՛ անցյալ, և՛ այս տարի։