Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից երգչուհի Սիրուշոյին ՀՀ դատախազություն հրավիրելու լուրերի ֆոնին երգչուհին իր Instagram-ի էջում գրառում է արել։
«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ նույնպես: Արդեն իմունիտետ ունեմ ու անտարբեր եմ։ Գործը, որն արել եմ, միշտ շարունակում եմ անել, կապը, որն ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»,-գրել է երգչուհին՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ խոչընդոտների մասին է խոսքը։
Հուլիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայտնել էր, որ վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր։ Նշվել էր, որ նրանց անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Նրանք դատախազություն ներկայանալու ծանուցում էին ստացել։ ԶԼՄ-ները գրեցին, որ նման ծանուցում էստացել նաև երգչուհի Սիրուշոն, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։