Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
Բողոքի ակցիան մեկնարկել է առավոտից կառավարության շենքի դիմաց: Անհետ կորածների հարազատները պահանջում էին հանդիպում ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն տեղեկացել էին, որ նա Բաղրամյան 26 հասցեում է: Ակցիան տեղափոխել էին նախագահականի մոտ:
«Բացի արհամարհանքից ու վիրավորանքից բան չտեսանք, մենք ուղղակի ուզում էինք զրուցել, արժանի չէինք այս արհամարհանքից, որ մեզ դուրս շպրտեին»,- ասաց անհետ կորածներից մեկի մայրը՝ տիկին գայանեն՝ հավելելով, որ ցանկացած դեպքում իրենց երեխաներին վերադարձնելու են, անհարկի պատճառաբանությունները տեղին չեն ու անընդունելի են:
Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենը չի ցանկացել ընդունել իրենց, փոխարենը տեղակալն է ընդունել ու ասել, որ աշխատում են:
«Մեզ լուրջ դեմքով ասում են՝ աշխատում ենք, սակայն 3 տարվա մեջ ոչ էական ոչ էլ անէական բան չեն պարզել»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ զինծառայողները 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, որտեղ հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: