ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեն հավանություն է տվել Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքների ֆինանսավորման համար Կանադայի կողմից դրամական ներդրում կատարելու որոշմանը: Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ Խորհրդի կայքում։
Փետրվարի 20-ին Եվրամիությունը գործարկեց քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ որպես Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության մի մաս։ Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։
Հունիսի 23-ի տվյալներով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաքելությունը ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսի, Ջերմուկի և Մարտունիի իր կենտրոններից։