Հուլիսի 20-ին՝ Ժամը 12։20-ի սահմաններում, Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ, հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից։
«Մասնավորապես վնասվածքներ են եղել դեմքի, գլխի և պարանոցի շրջանում՝ սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։
Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան»,-հայտնում են ԲԿ-ից՝ տեղեկացնելով, որ բուժանձնակազմը շարունակել է պայքարել երեխայի կյանքի համար։
«Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր»,-հայտնում են ԲԿ-ից։
ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքաց, որը անհրաժեշտ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։